Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է, սակայն ծավալային առումով ապրանքների արտահանումը կազմում է շուրջ 300 մլն դոլար։ Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը, եթե հաշվի առնենք այն չիրացված ներուժը, որ առկա է այդ հսկայական շուկայի հետ մեր փոխհարաբերություններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այսօր մասնակցել եմ «Արտահանիր դեպի Չինաստան. մեծ նպատակներ և մեծ ձեռքբերումներ» միջոցառմանը, որը կազմակերպել են Թոդ Ֆաբաքերն ու իր թիմը, որը Գյումրիում խոշորագույն Digital Pomegranate IT ընկերության և Distrikt քաղաքաշինական ծրագրի հեղինակն է։
Digital Pomegranate-ը բացառություն է այս համատեքստում, քանի որ իր հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։
Նման նախաձեռնությունները շատ կարևոր են մեր չինական օրակարգը ձևավորելու և այսօրվա իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել արտահանման շուկաների բացահայտմանն ու բազմազանեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,- գրել է նախարարը: