Նոյեմբերի 5-ին Էրբիլի հայկական Սուրբ խաչ եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ նահատակների հիշատակին, որին ներկա են եղել գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, հյուպատոսության անձնակազմը, Էրբիլի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ներկաների կողմից ծաղկեպսակներ են դրվել եկեղեցու բակում տեղադրված խաչքարին։ Անմեղ զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ է տեղի ունեցել նաև Իրաքյան Քրդստանի Դհոկի հայկական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում։