Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչները երեկ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Լուսինե Թունյանը:
Հայաստան ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: