ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել նոյեմբերի վերջին Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների վերսկսումը, փոխանցում է РИА Новости-ն։
ԱՄՆ-ի ենթակառուցվածքային զարգացման ծրագրի հաստատմանը նվիրված ելույթի ավարտին լրագրողները Բայդենին հարցրել են, թե ինչ է նա կարծում Վիեննայի բանակցությունների վերսկսման մասին, և արդյոք նախագահն ունի պահուստային տարբերակ, եթե դիվանագիտությունն Իրանի նկատմամբ չաշխատի:
«Ես հիմա չեմ մեկնաբանի Իրանի հետ կապված հարցերը»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը: Նույն կերպ Բայդենը պատասխանել է նաև Չինաստանի մասին հարցին։
Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման և ամերիկյան պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին: