Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունել է մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեին և շնորհավորել նրան քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ հայտնում է Aliq.ge-ն:
Օրբելիանիի պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին նշել է, որ Կախա Կալաձեի ընտրարշավի ժամանակ չի օգտագործվել ատելության խոսք և հռետորաբանություն, և դրանով այն առանձնացել է մյուսներից։
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ երբեք ներում չի շնորհի երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և այլևս մտադիր չէ քննարկել այդ հարցը: Ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ նախկին նախագահին քաղբանտարկյալ չի համարում, և վստահ է, որ նրա ժամանման նպատակը եղել է երկրի ապակայունացումը: Միևնույն ժամանակ, Զուրաբիշվիլին երկրի արդարադատության նախարարությանը կոչ է արել Սահակաշվիլուն համարել «հատուկ բանտարկյալ» և հոգ տանել նրա առողջության մասին, որպեսզի այդ թեման չշահարկվի, և փորձ չարվի ապակայունացնել իրավիճակը երկրում: