Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 364 նոր դեպք, առողջացել է 347 մարդ,115 հոգի բուժվում է Կապանի և Գորիսի ԲԿ-ներում,19 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 43 հոգի՝ ծանր, 589 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 14 մահ։
Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ մարզում պատվաստվել է 30 118 քաղաքացի, որից առաջին դեղաչափ են ստացել 21 542-ը։