Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում (Տիգրան Մեծի պող., 2 շենք) տեղի կունենա «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:
Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի Ֆեյսբուքի էջում: