Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ավելի քան 155 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում. ասֆալտապատվում է ընդհանուր 3.3 կմ երկարության համայնքային նշանակության ճանապարհ: Արդյունքում՝ Կարբի համայնքի ևս 13 փողոց ու նրբանցք բարեկարգ կլինի:
Ծրագրի արժեքը 155.2 մլն դրամ է, որի 45 տոկոսը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55 տոկոսը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: