Նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1835 նոր դեպք, առողջացել է 1987 պացիենտ, գրանցվել է 50 մահվան դեպք: Իրականացվել է 11 533 թեստավորում:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 069 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1323 է:
Ընդհանուր կատարվել է 2 157 442 թեստավորում: