Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 5-ին, պայքարը սկսում են ազատոճային ըմբիշները:
Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնել 8 մարզիկով, իսկ մրցումային առաջին օրը պայքարի դուրս կգան 57, 65, 70 և 79 կգ քաշային ըմբիշները:
57 կգ քաշային կարգի որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը կմրցի շվեյցարացի Նիլս Լեուտերտի հետ:
65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը կգոտեմարտի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ահմեդ Յեզանի հետ: 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը որակավորման փուլում ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի հետ, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Էստոնիայի ներկայացուցիչ Էրիկ Ռեյնբոկի հետ:
Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):