Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշային կարգում Չալոյանը եզրափակչում մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և զիջել 4:1 հաշվով:
Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում պարտություն էր կրել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: