Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Անի Մխիթարյանն այսօր հյուրընկալել են Ռուսաստանի Պետական Արդարադատության համալսարանի պատվիրակությանը, որի կազմում էին իրավաբաններ և դատավորներ: Պատվիրակության անդամները, մինչ Երևան գալը, նման հանդիպումներ են ունեցել նաև Գերմանիայի Սահմանադրական դատարանի, Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ ներկայացուցիչների հետ:
Այսօրվա հանդիպմանը Բարձրագույն դատական խորհրդի անդամները ներկայացրին ՀՀ-ում դատաիրավական ոլորտի ներկա վիճակը, Բարձրագույն դատական խորհրդի գործառույթները, դատական իշխանության՝ որպես անկախ մարմնի գործունեությունը:
Անդրադարձ կատարվեց նաև դատավորների նշանակման կարգին, պաշտոնավարման տևողությանը, ծանրաբեռնվածությանը, քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: