ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Նախարարը զրուցել է «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:
Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում: Բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։