Շվեդիայի ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնը հինգշաբթի ընտրվել է երկրի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար՝ հայտնում է Euronews-ը։
Կոալիցիոն գործընկերների աջակցությունը ստանալու դեպքում վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Ստեֆան Լյոֆվենին։ Այսպիսով՝ Մագդալենա Անդերսոնը կարող է լինել Շվեդիայում առաջին կինը, որը կղեկավարի երկրի նախարարների կաբինետը։