Jnews.ge կայքի տեղեկությամբ՝ նոյեմբերի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5340 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3631 մարդ, մահացել է 62 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 743 511 դեպք, որից 681 919-ը ապաքինման արդյունքով: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 300:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 55 301 հետազոտություն, այդ թվում 32 544-ը՝ հակամարմինների արագ թեստով, 22 757-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.66% է, վերջին 14 օրվանը՝ 9.45%, վերջին 7 օրվանը՝ 9.99%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 995 150 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 063 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 36 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6666 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1242 անձ: