Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ դադարեցնել քաղաքական մանիպուլյացիաները COVID-19-ի ծագման շուրջ և ավելի շատ թափանցիկություն ցուցաբերել այդ հարցում՝ ըստ РИА Новости-ի՝ ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և նրա գործընկերները կշարունակեն ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը հրապարակել էր նոր զեկույց կորոնավիրուսի ծագման մասին։ Ըստ փաստաթղթի՝ Վաշինգտոնը նախապատվություն չի տալիս կորոնավիրուսի ծագման երկու՝ բնական կամ լաբորատոր տեսություններից ոչ մեկին՝ պատճառաբանելով, որ երկուսն էլ կարող են ճիշտ լինել։ Բացի այդ, ինչպես վկայում է փաստաթուղթը, ԱՄՆ հետախուզական հանրությունը կարծում է, որ COVID-19-ը գենետիկորեն ձևափոխված չէ։ Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել է՝ ասելով, որ զեկույցը քաղաքականացված է, գիտական և արժանահավատ չէ, Վաշինգտոնը տարված է քաղաքական մանիպուլյացիաներով, ինչը կարող է միայն վնասել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարին։
Մարտին էլ ԱՀԿ-ն հրապարակեց կազմակերպության փորձագետների միջազգային խմբի ամբողջական զեկույցը՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու նպատակով Ուհան կատարած այցի վերաբերյալ: Մասնագետները լաբորատորիայից վիրուսի արտահոսքը «անհավանական» են համարել: Զեկույցում ասվում է նաև, որ կորոնավիրուսի նոր տեսակը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդկանց է փոխանցվել մեկ այլ կենդանու միջոցով։