«Մենք մեր հարևաններին համարում ենք մեր ազգականը և գնահատում ենք ազգակցական հարաբերությունները կառավարող սկզբունքները: Որոշ հարցերի վերաբերյալ կարող են լինել տարաձայնություններ, սակայն կարևոր է, որ երկու կողմն ունենա ուժեղ կամք՝ խոչընդոտները հաղթահարելու համար»,- ասել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդուլլահիանը:
Արտգործնախարարն ընդգծել է, որ կշարունակի դրական շփումներն ու խորհրդակցություններն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունների համակողմանի զարգացման և թյուրիմացությունները վերացնելու համար։
«Այս համատեքստում մենք պայմանավորվեցինք ընդլայնել երկկողմ համագործակցությունը և ձևավորել համատեղ հանձնաժողով՝ հասարակական կարծիքն ու լրատվական դաշտն ավելի լավ կառավարելու համար», - ասել է իրանցի նախարարը։