Մենք կանխատեսում ենք, որ 2022 թվականի ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք: Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մեր՝ 2022 թվականի համար նախատեսվող անելիքներն իրենց ֆինանսավորման կառուցվածքով միտված են այդ բարձր տնտեսական աճի միջավայրը երաշխավորելուն»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ միայն կապիտալ նշանակության ծրագրերը 2022 թվականի ընթացքում նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի նկատմամբ 4.5 տոկոսի:
«Դա այն ճանապարհն է, որով պետք է բարձրացվի մեր տնտեսական պոտենցիալը և երաշխիքներ ստեղծվեն առաջիկա տարիների բարձր տնտեսական աճի համար՝ բարձր, կայուն, ներառական: Այդ տնտեսական բարելավված միջավայրն է, որ գալիք տարիներին պետք է թույլ տա բարձրացնել նաև սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը»,- ասաց Խաչատրյանը: