Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը:
Նոյեմբերի 4-ին Գյումրի համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստի ժամանակ տեղի ունեցավ Գյումրի համայնքի նորընտիր ղեկավարի երդմնակալության արարողությունը:
Նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրիի զինանշանը պատկերող լանջաշղթան: