Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվում է Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը: Կառուցվող 2.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 4 փողոցներով, տեղադրվելու են 65 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
Ծրագրի արժեքը շուրջ 10.4 մլն դրամ է, որի 50 տոկոսը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 տոկոսը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: