Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն տեսակապի միջոցով Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստ են անցկացրել, որի ընթացքում հաստատել են ինտեգրման խորացման փաստաթղթերի փաթեթ, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։
Դրանք «2021-2023 թթ. Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրագործման հիմնական ուղղություններն են»: Դրանք ներառում են ոլորտային 28 ճանապարհային քարտեզներ, ինչպես նաև նորացված ռազմական դոկտրինը և Միութենական պետության միգրացիոն քաղաքականության հայեցակարգը:
Կողմերը նշել են, որ «Միութենական պետության» ձևաչափի խորացումը երկու երկրների արտաքին քաղաքական կարևոր գերակայությունն է:
ՌԴ նախագահը նշել է, որ փաստաթղթերի ստորագրումը կապ չունի երկրների ներքաղաքական օրակարգերի հետ, իսկ ինտեգրման խորացման նպատակն է բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը: