ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է աշխատանքային միգրանտների պարտադիր գենոմային գրանցման վերաբերյալ առաջարկներ պատրաստել: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է ТАСС-ը:
«Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է Գլխավոր քննչական վարչությանը և Իրավական ապահովման և միջազգային համագործակցության վարչությանը՝ փոփոխությունների նախագիծ պատրաստել «ՌԴ-ում պետական գենոմային գրանցման մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» դաշնային օրենքներում, որոնք նախատեսում են Ռուսաստանում աշխատելու թույլտվություն ստացող օտարերկրյա քաղաքացիների պարտադիր գենոմային գրանցում»,- ասել է ՔԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ նման նորամուծության անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատանքային միգրանտների անօրինական գործողությունների աճով, ինչն «առաջացնում է սոցիալական լարվածություն և քրեածին իրավիճակ»: