Շիրակի մարզպետը պաշտոնից ազատվել է սեփական դիմումով՝ հայտարարել է Հովհաննես Հարությունյանը: Որպես մարզպետ, վերջին ասուլիսի ժամանակ, Հարությունյանը հայտարարել է, որ պաշտոնավարման 9 ամսում փորձել է անել ամեն ինչ՝ շիրակցիների հոգսը թեթևացնելու համար:
Թե առաջիկայում ինչ պաշտոն է ստանձնելու, չի մանրամասնել: Նշել է, որ դեռ քննարկումներ են ընթանում: Միայն հայտարարել է, որ անկախ զբաղեցրած պաշտոնից՝ միշտ լինելու է Շիրակի մարզի կողքին և ներկայացնելու է շիրակցիների շահը։