ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին քննարկվել են «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակում նախատեսվող ֆինանսական ցուցանիշները:
2022 թվականին նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր՝ ներառելով 6 միջոցառում: Երեք ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլրդ 720 մլն դրամ է: