Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվում է Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը: Նորակառույց 1.8 կմ երկարությամբ լուսավորության ցանցում տեղադրվելու են 51 սյուն և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
Ծրագրի արժեքը շուրջ 9.7 մլն դրամ է, որի 55 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45 %-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: