Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար Անգելա Մերկելին ընդունել է Բուրգունդիայի ֆրանսիական գինեգործական շրջանում և նրան է հանձնել Ֆրանսիայի գլխավոր պարգևներից մեկը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը, և շնորհակալություն է հայտնել նրան Եվրոպայի զարգացման գործում ունեցած ավանդի համար՝ գրել է РИА Новости-ն:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ այն ամենի համար, ինչ ինձ սովորեցրել եք: Շնորհակալություն, սիրելի Անգելա, այն ամենի համար, ինչ Դուք արել եք մեր Եվրոպայի համար»,- նշել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ չնայած բոլոր ցնցումներին՝ կանցլերի պաշտոնում Մերկելը ջանասիրաբար ձգտում էր պահպանել Եվրոպայի միասնականությունը: