ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում առայժմ չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Չի կարելի բացառել ապագայում նման հանդիպումների անցկացումը, սակայն ներկայումս այդ մասին տեղեկատվություն չկա»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։ «Եթե դա պահանջում է հանդիպումների անցկացում, մենք բաց ենք նրանց համար։ Միշտ պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները միջազգային նորմերի և սկզբունքների համաձայն»,- հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։