ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքս Սոկոլովսկիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Ջեյմս Բորգերը։
Փոխնախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել համագործակցությունը ՏԿԵ նախարարության և ՄԶԳ-ի միջև։ Նա ընդգծել է ունեցած ձեռքբերումների կարևորությունը, ինչպիսիք են միջազգային փորձագետների ներգրավում, նորամուծությունների կիրառում և այլն։ Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ-ում էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս իրավիճակը, առկա խնդիրները, զարգացման նախադրյալնները, տեսլականը և մշակված ռազմավարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման գործընթացներին, Վրաստանի Հանրապետության հետ այս ոլորտում առկա գործընկերության, էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառքի սակագների, ինչպես նաև ոլորտում նոր հնարավոր ներդրումներ ներգրավելու վերաբերյալ հարցեր։