ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Տեղադրվել է 330 հատ մարտկոց, կառուցվել կաթսայատուն, տաք ջրի ջրամատակարարման /110,5 մ/ և հետադարձ համակարգ, տեղադրվել է 85 կվ հզորության կոշտ վառելիքի կաթսա:
Կառուցված համակարգի շնորհիվ ջեռուցվում է դասապրոցեսը կազմակերպելու համար անհրաժեշտ 600 մ/ք մակերես, որից 7-ը դասասենյակ, 1-ին և 2-րդ հարկերի միջանցքները, համակարգչային դասասենյակը, ուսուցչանոցը և աստիճանավանդակը: