Նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2330 նոր դեպք: Իրականացվել է 12188 թեստավորում: Առողջացել է 1270 պացիենտ:
Գրանցվել է մահվան 41 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 6532 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1317 է:
Ընդհանուր կատարվել է 2 145 909 թեստավորում: