ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը և Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիաննա Աբերգի հետ: Այդ մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը` շեշտելով, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը քաղաքական մեծամասնության կարևորագույն առաջնահերթություններից է:
Պատգամավորներն անդրադարձ են կատարել ընտրական բարեփոխումներին, քաղաքական համակարգի առողջացմանը, ինչպես նաև անկախ դատական համակարգի կայացման հարցին: