Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ մի շարք անդամներ հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում եռօրյա այցով գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում դատական իշխանության անկախության, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին առնչվող հարցեր:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները ներկայացրին, թե առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում դատավորների աշխատավարձերի բարձրացման, դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման հետ կապված:
Քննարկվեցին նաև դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր: