Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կարճվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը:
Գործի վարույթը կարճելու միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էր դատավոր Մուրադ Հովակիմյանը:
Խորհուրդն այսօր հրապարակեց որոշումը, ըստ որի՝ միջնորդությունը բավարարվեց:
Որոշումն ընդունվել է միաձայն: