Extinction Rebellion էկոլոգիական շարժման մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ցույցի են դուրս եկել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում՝ ներքին գործերի նախարարության շենքի մոտ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ակցիայի ավելի քան 50 մասնակից ցուցապաստառներով և դհոլներով բողոքում են, որ կառավարությունը թույլ է տվել, որ պաշտպանական ծախսերը գերազանցեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ծախսերին:
Ավելի վաղ էկոակտիվիստները դատապարտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ 85 ավտոմեքենայից բաղկացած «կեղտոտ» ավտոշարասյան համար, որով նա տեղաշարժվել է Հռոմում G-20-ի գագաթնաժողովի ընթացքում: