2021 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ակտիվ կերպով ընթանում են Կարբի համայնքում ՏՏ դպրոցի և ուսումնական կենտրոնի շենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները: Շինությունը ձեռք է բերվել նախորդ տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով /կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ/:
ՏՏ դպրոցը նախատեսված է լինելու շուրջ 100 աշակերտի համար: Ընդունվել կարող են ոչ միայն Կարբիի, այլև մյուս բնակավայրերի` ինֆորմացիոն տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ունեցողները:
Մի հատվածն առանձնացած է լինելու մշակութային գործունեության համար, որտեղ տեղակայվելու է նաև գրադարան: Ծրագրի արժեքը 32 մլն դրամ է, որի 40 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 35 %-ը կներդնի համայնքը, 25 %-ն այլ ներդրողի կողմից է կատարվելու: