«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ հոգաբարձուների խորհրդի անդամների ու «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել են նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
«Առայժմ ուսումնասիրման փուլում ենք։ Դրանք ավարտելուց հետո կանցնենք ծրագրերի հաստատմանն ու իրականացմանը։ Ոգևորված ենք մեզ ներկայացված նոր գաղափարներով և անհամբեր սպասում ենք դրանք հանրությանը ներկայացնելուն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աննա Հակոբյանը: