Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք ներում չի շնորհի երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և այլևս մտադիր չէ քննարկել այդ հարցը՝ փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ Զուրաբիշվիլին նշել է, որ Սաակաշվիլուն քաղբանտարկյալ չի համարում։
«Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղաքական բանտարկյալի, ոչ էլ անմեղ զոհի չափանիշներին։ Նա երկիր է ժամանել կամավոր և անօրինական ճանապարհով։ Նրա ժամանման նպատակը եղել է երկրի ապակայունացումը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահը երկրի արդարադատության նախարարությանը կոչ է արել Սահակաշվիլուն «հատուկ բանտարկյալ» համարել և հոգ տանել նրա առողջության մասին, որպեսզի նրա վիճակի վատթարացումը շահարկումների և երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի առիթ չդառնա: