ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության հետ 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը: Այդ մասին նշված է կառավարության հրամանագրում:
«Ընդունել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության առաջարկը՝ համաձայնեցված Ռուսաստանի ԱԳՆ-ի և գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների հետ, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման մասին»,- ասված է փաստաթղթում:
Ռուսաստանի կառավարության անունից համագործակցության ծրագիրը կստորագրի ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։