Մեր անվտանգային համակարգի վերանայում պետք է տեղի ունենա: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:
«Մեր ընդհանուր անվտանգային համակարգի վերանայում պետք է տեղի ունենա, այն պետք է դառնա ավելի արդյունավետ և ավելի դիմակայուն ներկա տարածաշրջանային սպառնալիքների նկատմամբ»,- ասաց Գևորգյանը:
Արտգործնախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը փորձում է խաղաղ ճանապարհով լուծել առկա խնդիրները:
«Միևնույն ժամանակ դիվանագիտական գործիքակազմում պետք է լինի նաև մեր գործընկերներից նույն մոտեցումը պահանջելու, նույն մոտեցմամբ համագործակցելու ձգտումը: Ներկայումս մեր արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և Հայաստանի ազգային շահերի հետապնդմանը»,- ասաց Գևորգյանը: