Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանրքաշային Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկ Ադբուլաևին և, դուրս եկավ եզրափակիչ, ապահովեց առնվազն արծաթե մեդալ։
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։ Նա կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար: