Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում համաներում կշնորհվի մոտ 16 000 մարդու:
Բանաձևի նախագիծը խորհրդարան է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այն կտարածվի մի քանի խմբերի անձանց վրա, որոնց մեծ մասը ինչ-որ ձևով առնչվում են Արցախյան հակամարտությանը:
Հավանության արժանանալու դեպքում համաներումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին և կլինի Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ համաներումը։