Մինչև նոր նշանակումը Բրիս Ռոքֆեյը ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը:
Բրիս Ռոքֆեյը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ։ Այս պաշտոնում նա կփոխարինի Ստեֆան Վիսկոնտիին, որը համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։
Մինչև նոր նշանակումը Բրիս Ռոքֆեյը ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը, ավելի վաղ եղել է Ֆրանսիայի դեսպանը Պանամայում և գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։ 2000-ականների սկզբին և կեսերին նա Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում եղել է քաղաքական խորհրդական: