Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն կոչ է արել դադարեցնել հացադուլը: Այս մասին լրագրողներին հայտնել է եկեղեցու առաջնորդի քարտուղար Միքայել Բոտկովելին։
«Ես մեկ անգամ ևս ժամանեցի պարոն Միխեիլ Սաակաշվիլու մոտ՝ Նորին Սրբության օրհնությամբ։ Ես պետք է նամակ փոխանցեմ։ Նամակի բովանդակությունը վերաբերում է հացադուլի վերաբերյալ նրա սկզբունքային դիրքորոշմանը։ Ես ուզում եմ նրան փոխանցել այդ նամակը և ողջույններ Նորին Սրբությունից։ Նորին Սրբությունը խնդրում և խորհուրդ է տալիս դադարեցնել հացադուլը»,- լրագրողներին ասել է Բոտկովելին։