ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Կոտայքի մարզպետարանի համագործակցության շրջանակներում մարզպետարանին է տրամադրվել Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ստացված առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումների առաջին խմբաքանակը, որը նախատեսված է մարզի բոլոր բժշկական հաստատությունների համար, իսկ սպասարկման տարածքի առավել թիրախային կետերը կհամալրվեն լրացուցիչ։
Ծրագրի առաջնահերթությունն արցախցի բնակչության և, մասնավորապես, երեխաների ու հղի կանանց շրջանում մատուցվող բժշկական ծառայություններն են։