Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում՝ Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուսի հետ ծանր մենամարտում, պարտվել է 0։5 հաշվով՝ բավարարվելով բրոնզե մեդալով:
Ավելի վաղ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթել էր Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, ադրբեջանցի Ադբուլաևին և դուրս եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։