«Այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն եմ անցկացրել ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էներգահամակարգի պետական բաժնեմասով ընկերությունների և ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների մասնակցությամբ»,- այս մասին ասված է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի, շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման փորձարկման և տեղայնացման փուլում գտնվող ծրագրի հետ կապված խնդիրները։ Լսվել են մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները։
2022 թ․ փետրվարի 1-ից Էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկմանն ընդառաջ ընդգծել եմ գործընթացի պատշաճ կազմակերպման կարևորությունը, էներգահամակարգի հուսալիությունն ու կայնությունը ապահովելը՝ հաշվի առնելով նաև շուկայի բոլոր մասնակիցների շահերը։
Գնահատելով մինչ այժմ կատարված աշխատանքները՝ հանձնարարել եմ այսուհետ ևս հետևողականորեն լուծել առաջացող բոլոր խնդիրները՝ շուկայի ազատականացման մեկնարկը հնարավորինս սահուն սկսելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շուկայի ազատականացման հետ կապված տարբեր ձևաչափերով ամենշաբաթյա մասնագիտական քննարկումներ անցկացնելու վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։