Նոյեմբերի 3-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6024 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3818 մարդ, մահացել է 49 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 732 965, որից 673 640 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10185:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 58291 թեստավորում, 36465-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21826-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.36% է, վերջին 14 օրվանը՝ 9.13%, վերջին 7 օրվանը՝ 9.46%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 986 729 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3868 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6546 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1091 անձ: