Նոյեմբերի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանի և Վայքի ԲՄ ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանի ուղեկցությամբ շրջել է Վայքի բժշկական կենտրոնում, հետևել աշխատանքային գործընթացին։
Կարևորելով ԲՄ-ի դերը առողջապահական համակարգում՝ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվել է մատուցվող ծառայություններից և պատվաստումային գործընթացից՝ հորդորելով ջանք ու եռանդ չխնայել և մարզի բնակչությանը տրամադրել բարձրակարգ բուժօգնություն, ցուցաբերել սրտացավ վերաբերմունք։
Մարզպետը ԲՄ ղեկավարի հետ քննարկել է նաև կորոնավիրուսային իրավիճակը, հիվանդության կանխարգելմանն ու արդյունավետ բուժմանը վերաբերող մի շարք հարցեր։