Սահմանային իրավիճակի վերաբերյալ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել՝ կրկին պնդելով, որ սահմանների շուրջ պետք է ձևավորել անվտանգության գոտի: Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զեկույցում փաստերով հիմնավորել է սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի հանցավոր արարքները և ցույց տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան - Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի, որ ադրբեջանական զինվորականները, դրոշները, տարբեր տեսակի սարքավորումները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից: Չի կարող լինել առանց դրա իրավունքների վերականգնում և մարդկանց բնականոն կյանքի վերականգնում: