Երեքշաբթի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է նախկին ոստիկան Էրիկ Ադամսը՝ հայտնում է The Hill-ը։ Նա երկրորդ աֆրոամերիկացին է, որը դարձել է Նյու Յորքի քաղաքապետ։
Առաջին աֆրոամերիկացին Դեյվիդ Դինկինսն էր, որը Նյու Յորքի քաղաքապետ է աշխատել է 1990-1993 թվականներին:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էրիկ Ադամսը ստացել է ձայների մոտ 66%-ը։ Նրա հանրապետական մրցակից Կուրտիս Սլիվան՝ մոտ 28%-ը։ Դիտորդների համար դա զարմանալի չէր, քանի որ Նյու Յորքը վերջին տարիներին քվեարկել է դեմոկրատների օգտին:
Ադամսը հայտնի է իր չափավոր դիրքորոշմամբ, նաև ակտիվ քարոզարշավ է իրականացրել քաղաքում ոստիկանության ներկայությունն ընդլայնելու համար: Նա կփոխարինի Բիլ դե Բլազիոյին, որը չկարողացավ առաջադրել իր թեկնածությունը երկու ժամկետ անընդմեջ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու պատճառով, ինչն ընդունված սահմանափակում է նահանգում: